Վրաստանի նախագահը հավանություն է տվել Կվիրիկաշվիլիի թեկնածությանը վարչապետի պաշտոնում![]() 19 նոյեմբերի 2016 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հավանություն է տվել «Վրացական երազանք» կուսակցության կողմից ներկայացված Գեորգի Կվիրիկաշվիլիի թեկնածությանը երկրի վարչապետի պաշտոնում: Կարգադրության մեջ ասվում է, որ ըստ Վրաստանի սահմանադրության 80-րդ հոդվածի երկրորդ կետի, երկրի վարչապետի պաշտոնում ներկայացվում է Գեորգի Կվիրիկաշվիլիի թեկնածությունը, որին առաջադրել է ընտրական սուբյեկտ` «Վրացական երազանք» քաղաքական միավորումը, որը լավագույն արդյունքն է գրանցել 2016-ի խորհրդարանական ընտրություններում, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նոր խորհրդարանում, որը սկսել է աշխատանքը նոյեմբերի 18-ին Քութաիսի քաղաքում, սահմանադրական մեծամասնություն (150-ից 115 տեղ) ունի «Վրացական երազանք» կուսակցությունը, որն էր առաջարկել է վարչապետի թեկնածուին: Վրաստանի խորհրդարանի 150 պատգամավորից 77-ն ընտրվել է կուսակցական ցուցակներով: «Վրացական երազանքը» կուսակցական ցուցակներով 44 տեղ է ստացել, «Միասնական ազգային շարժումը»` 27, «Վրաստանի հայրենասերների ալյանսը»` 6: Ըստ Վրաստանի սահմանադրության, այն կուսակցությունը կամ դաշինքը, որը ստանում է պարզ մեծամասնությունը խորհրդարանում, իրավունք ունի առաջարկելու վարչապետի թեկնածությունն ու կառավարություն ձևավորել: 2013-ից Վրաստանում գործադիր իշխանության ղեկավարը վարչապետն է, նախագահը համարվում է երկրի ղեկավարը, սակայն նրա լիազորությունները շատ սահմանափակ են: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |