Իրանի հետ մեքենաների տեղաշարժը հնարավոր կլինի իրականացնել առանց գրավադրման և թույլտվության![]() 19 նոյեմբերի 2016 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Իրանն ու Հայաստանը ավտոմեքենաների ազատ տեղաշարժի մասին համաձայնագիր են ստորագրել, հայտնում է Panorama.am-ը իրանական «Մեհր» լրատվական գործակալության վրա հղումով: ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մասուդ Քարբասիանի խոսքով, Հայաստան կատարած այցի շրջանակում Իրանի և Հայաստանի միջև տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժի մասին համաձայնագիր է ստորագրվել, որի համաձայն մեքենաների տեղաշարժը հնարավոր կլինի իրականացնել առանց գրավադրման և թույլտվության: Նոյեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ աշխատանքային խումբ կձևավորվի, որն իրանական կողմի հետ կքննարկի Հայաստանից Իրան հայկական արտադրանքի, մասնավորապես, սննդամթերքի և գյուղմթերքի արտահանման խթանման հարցերը, ինչպես նաև գործարարների հետ կքննարկի Իրանին սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտի հիմնելու հեռանկարները: Հայտնի է դարձել նաև, որ Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր Եվրոպայից Իրան և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ (կոմինացված), այն է` տարբեր տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումներ իրականացնելիս: Փորձնական տարբերակով 2 կոնտեյներ արդեն իսկ ջրային ճանապարհով տեղափոխվել է Փոթի, այնուհետև երկաթուղով Հայաստան` Երասխ կայարան, այստեղից էլ ավտոտրանսպորտով՝ Իրան: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |