Մխիթարյանը չի ընդգրկվել «Մանչեսթեր Յունայթեդ» - «Արսենալ» հանդիպման հայտացուցակում19 նոյեմբերի 2016 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Անգլիայի պրեմիեր-լիգայի հերթական փուլի՝ «Արսենալի» հետ կայանալիք հանդիպմանը չի հայտավորվել: Մանկունիանցիների կազմում առաջին րոպեից հանդիպմանը կմասնակցեն Դավիդ դե Խեան, Անտոնիո Վալենսիան, Ֆիլ Ջոնսը, Մարկուս Ռոխոն և Մատեո Դարմիանը, Մայքլ Քերրիքն, Էրրերան, Պոգբան, Մատան, Մարկուս Ռեշֆորդն ու Անտոնի Մարսյալը: Պահեստայինների նստարանին են Սերխիո Ռոմեռոն, Դեյլի Բլինդը, Մորգան Շնայդերլինը,Էշլի Յանգը, Ջեսի Լինգարդն ու Մեմֆիս Դեպայը: Մխիթարյանը խաղադաշտ դուրս չի եկել սեպտեմբերի 10-ից: 11 փուլի արդյունքով հայ ֆուտբոլիստն անցկացրել է 4 հանդիպում, գոլեր ու գոլային փոխանցումներ չի գրանցել: Ընդհանուր առմամբ Մխիթարյանն ակումբի կազմում մասնակցել է 6 հանդիպման: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՀՀ-ն առաջին անգամ կմասնակցի պաշտպանության և անվտանգության Eurosatory ցուցահանդեսին Ցուցահանդեսի ընթացքում տեղի կունենա ֆրանս-հայկական համաժողով՝ նվիրված ՀՀ կարիքներին պաշտպանության ոլորտում ՔԿ․ ԱԳՆ մոտ բողոքի ակցիայի մասնակիցներից 3–ը կալանավորվել է, 1-ը կլինի տնային կալանքի տակ Նախաքննությունը շարունակվում է Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին․ Ժամկետի մասով առաջարկի ենք սպասում, գուցե՝ օգոստոսին «Պետք է ժամկետների 3 տարբերակ առաջարկեն»,–ասել է նա Սինանյան․ Բանակում ծառայելու օրենքում փոփոխությունները սահմանափակել են հայրենադարձությունը Եղել են դեպքեր, երբ ՀՀ են վերադարձել «Ի գործ» ծրագրով, բայց նրանցից պահանջել են ծառայել բանակում կամ վճարում անել |