ՌԴ Դաշնային խորհրդի անդամ. Ղարաբաղի շուրջ ստեղվծած իրավիճակը մտահոգիչ է

ՌԴ Դաշնային խորհրդի անդամ. Ղարաբաղի շուրջ ստեղվծած իրավիճակը մտահոգիչ է

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը մտահոգության տեղիք է տալիս։ Այդ մասին է հայտարարել ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը:

Խոսելով ապրիլյան պատերազմի մասին, նա նշել է, որ Մոսկվայում տագնապով էին հետևում ապրիլյան իրադարձություններին: «Դուք գիտեք, որ Ռուսաստանն անմիջապես արձագանքեց: Մենք գործադրեցինք բոլոր հնարավորությունները իրավիճակը մեղմելու և քաղաքական դաշտ վերադարձնելու համար: Փառք Աստծո, դա շատ արագ հաջողվեց անել, բայց ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացն առաջ չմղեց, նույն տեղում է», - ասել է նա, գրում է Panorama.am-ը:

«Մենք կուզեինք տեսնել իրավիճակ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց հետ շփման եզրեր են գտնում։ Ռուսաստանի առաքելությունը նրանում է, որ նպաստի այդ բանակցություններին և շփման եզրեր գտնելուն»,- նշել է նա:

Կոսաչովն ընդգծել է, որ ՌԴ խորհրդարանականները կապի մեջ են ադրբեջանցի գործընկերների հետ, նրանց կհասցնեն այն, ինչ լսել են Հայաստանում:

Նոյեմբերի 19-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերով հանձնաժողովի համատեղ նիսկ է անցկացվել: Օրակարգի հարցերում են անվտանգության, ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային փուլում ստեղծված իրավիճակին, սահմանային լարվածության խնդիրները:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---