Զեկույց. ՀՀ-ից Իրաք արտահանված ալկոհոլը քրդերը մաքսանենգ ճանապարհով Իրան են տանում![]() 21 նոյեմբերի 2016 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Իրաքցի քրդերը, ռիսկի ենթարկելով սեփական կյանքը, մաքսանենգ ճանապարհով Իրան են տեղափոխում Հայաստանից արտահանված ալկոհոլը, գրում է Fox News-ը: Ըստ պարբերականի, ամեն ամիս մոտ 15 մարդ է մահանում մաքսանենգ ապրանքներ փոխադրելիս: Հարյուրավոր մարդիկ ամեն ամիս ոտքով կամ ձիերով քուրդ առաքողներից վերցնում են բեռնատարներով Իրան հասցված «արգելված» ապրանքը: Մաքսանենգ ալկոհոլի մեծ մասը մեծածախ գներով ձեռք է բերվում Հայաստանում: Իրաքցի քրդերի շրջանում հատկապես սիրված են Absolut օղին, Johnnie Walker վիսկին և կեղծված Grey Goose օղին` հենց այդ խմիչքներն են ամենից հաճախ գնում քրդերը: Քրդերի կողմից վերահսկվող տարածքով Իրան փոխադրելիս ալկոհոլային ապրանքների արժեքն աճում է 3 անգամ: Մաքսանենգները, որոնք հիմնականում երկու կողմերի աղքատ գյուղացիներ են, սովորաբար վաստակում են մոտ $60 դոլար մեկ ուղևորության համար, որը մոտ 6 ժամ է տևում բեռնումից մինչև առաքում: Առաքողները շատ ավելի մեծ գումարներ են վաստակում, քանի որ ավելի բարդ գործ են կատարում` շրջանցելով Իրանի խիստ օրենքները ալկոհոլի ոլորտում: Իրանում անշեղորեն աճում է ալկոհոլի պահանջարկը, քանի որ այն օրենքից դուրս է համարվում 1979-ի հեղափոխությունից հետո: Սպիրտային խմիչքների սպառումն Իրանում «Աստծո դեմ հանցագործություն է համարվում» և պատժվում է մտրակի հարվածներով: Ըստ ՀՀ վիճակագրական ծառայության, 2016-ի առաջին 6 ամսում ՀՀ-ից Իրաք է արտահանվել 665.000 լ կամ 1.330.000 շիշ ալկոհոլ, հիմնականում քրդական տարածք, ինչը 2 անգամ գերազանցում է արտահանման ծավալը 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |