Լիտվայի նախագահ. Մենք հուսով ենք, որ շուտով հնարավոր կլինի փոխզիջման հասնել Ղարաբաղի հարցում

PanARMENIAN.Net - «Մենք կողմ ենք, որ Եվրոպան առավել ներգրավված լինի Հարավային Կովկասի տարածաշրջանի անհետաձգելի հարցերում: Առաջին հերթին, դա ենթադրում է այսպես կոչված «սառեցված հակամարտությունների» հանգուցալուծում»,-հայտարարել է Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսոը: «Ելնելով դրանից, մենք հասկանում ենք, որ միջազգային խաղաղապահ տարրը կարող է դառնալ հակամարտության կարգավորման կարեւոր մասը: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, մենք հուսով ենք, որ շուտով հնարավոր կլինի հասնել Ղարաբաղի վերաբերյալ փոխզիջման»,-նշել է Լիտվայի նախագհը: Ըստ նրա, Լիտվան սատարում է նաեւ «միջազգային հանրության, ինչպես նաեւ ՄԱԿ-ի ներգրավման գաղափարին ՎՈՒԱՄ երկրների սառեցված հակամարտությունների կարգավորման համար, այդ հակամարտությունների լուծման գործում առաջատար դերը պետք է ստանձնի համաշխարհային հանրությունը»:



«Մենք ողջունում ենք նաեւ անմիջական երկխոսությունը կողմերի միջեւ որպես հակամարտության կարգավորման կարեւոր նախապայման, հատկապես դա վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, որտեղ կարգավորման կարելի է հասնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ փոխզիջման հիման վրա, որն ընդունելի կլինի երկու կողմի համար: Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողության ծրագիրը թեկուզ ուղղակիորեն ուղղված չէ հակամարտության հանգուցալուծմանը, հաջողությամբ իրագործվելու դեպքում, հիմնված լինելով քաղաքական, սոցիալական եւ տնտեսական բարեփոխումների վրա, կարող է տեւական արդյունք ունենալ հակամարտությունների կարգավորման հարցում»,-ասել է Վ.Ադամկուսը, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---