Թուրքիայում ձերբակալել են Մարդինի քաղաքապետին. ՔԱԿ հետ կապերի համար21 նոյեմբերի 2016 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է Մարդին քաղաքի քաղաքապետ Ահմետ Թյուրքին: Քաղաքապետարանի շենքում խուզարկություն է ընթանում: Ձերբակալվածը նախկինում ղեկավարել է քրդամետ Ժողովրդավարական հասարակության կուսակցությունը, իսկ հիմա Ռեգիոնների ժողովրդավարական կուսակցության անդամ է: Թուրքիայի իշխանություններն այդ կուսակցությանը մեղադրում են Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապերի մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին NTV հեռուստաալիքի վրա հղումով: Նոյեմբերի 17-ին ձերբակալել էր Վան քաղաքի քաղաքապետ Բեքիր Քայային: Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտարարել էին երկրի հարավ-արևելքում տեղական ինքնակառավարման մարմինների 28 ղեկավարի պաշտոնանկության մասին` ՔԱԿ հետ կապերի համար: Այդ որոշումը կայացվել է արտակարգ իրավիճակի ռեժիմի շրջանակում, որը հայտարարվել է երկրում հուլիսի լույս 16-ի հեղաշրջման փորձից հետո: Ձերբակալվել է քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության անդամ 10 պատգամավոր: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |