ՌԴ ՊՆ. Գրոհայինները քիմզենք են կիրառել Հալեպի հարավ-արևմուտքում21 նոյեմբերի 2016 - 15:19 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ՊՆ փորձագետները հաստատել են, քլորի և սպիտակ ֆոսֆորի կիրառումը Հալեպի հարավ-արևելքում` 9 նմուշի ստուգում անցկացնելով: Այդ մասին հայտարարել է լրագրողներին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: Ըստ նրա, ռուսական Ռադիացիոն, կենսաբանական և քիմիական պաշտպանության գիտական կենտրոնի մասնագետները շարունակում են աշխատել Սիրիայում քիմզենքի ահաբեկիչների կողմից քիմզենքի օգտագործման ապացույցների հավաքագրման ուղղությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Կոնաշենկովը պատմել է, որ փորձագետներն ականների հատվածների, հողածածկի, ականների անկման վայրի 9 նմուշի ստուգում են անցկացրել: Փորձաքննությունների արդյունքում հաստատվել է, որ գրոհայինները թունավոր նյութեր են օգտագործել: 4 սիրիացիներից, որոնք տուժել են գրոհայինների քիմզենքից, կենսաբանական նմուշներ են վերցվել խորացված վերլուծության համար ՌԴ տարածքում գործող հատուկ լաբորատորիայում: Ըստ Կոնաշենկովի, չնայած համատեղ աշխատելու հրավերին, ՔԶԱԿ-ը մինչ օրս իր փորձագետներին Հալեպ չի ուղարկել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայում ռազմական նպատակով քիմիական նյութերի կիրառման դեպքերի հետաքննության ՄԱԿ և ՔԶԱԿ համատեղ մեխանիզմը պատասխանատու է համարում Սիրիայի կառավարությանը սեփական տարածքում ևս մեկ քիմիական գրոհի համար: ՄԱԿ-ն ու ՔԶԱԿ-ը եկել են այն եզրակացության, որ սիրիական իշխանությունները թունավոր գազ են օգտագործել Իդլիբում` գրոհն իրականացվել է 2015-ի մարտի 16-ին գավառի հյուսիսային հատվածում: 2014-ի հունիսին Սիրիայի իշխանությունները քիմզենքի վերջին պաշարները բեռնեցին ՔԶԱԿ նավերի վրա: Սիրիան համաձայնվեց ոչնչացնել քիմզենքի պաշարների ԱՄՆ և դաշնակիցների կողմից ուժի կիրառման սպառնալիքի տակ: 2015-ի փետրվարի 2-ին ՌԴ-ն հայտարարեց Սիրիայի լիակատար քիմիական զինաթափման մասին` Դամասկոսը Մոսկվայի և Վաշինգտոնի միջնորդությամբ դարձավ ՔԶԱԿ անդամ և ոչնչացրեց իր քիմիական զինանոցը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |