Հայաստանը FIFA վարկանիշում կբարելավի դիրքը 38 հորիզոնականով Չերնոգորիային հաղթելու շնորհիվ21 նոյեմբերի 2016 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կբարելավի FIFA համաշխարհային վարկանիշում իր դիրքը 38 հորիզոնականով՝ Աշխարհի առաջնության հերթական փուլում նոյեմբերի 11-ին տոնած հաղթանակի շնորհիվ: Այդ մասին է գրում Football-Rankings-ը՝ նշելով, որ Հայաստանի ընտրանին լավագույն առաջընթաց գրանցած թիմն է լինելու: Լավագույն առաջընթաց ապահոված հավաքականների թվում են նաև Իսրայելի ու Թաիթիի ընտրանիները, որոնք կբարելավեն դիրքը համապատասխանաբար 25 ու 23 հորիզոնականով: Նոյեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 2-0 հաշվով պարտվելիս կարողացել էր 3-2 հաշվով հաղթել խմբի առաջատար Չերնոգորիային: Հաղթանակի շնորհիվ ազգային ընտրանին առաջ անցավ խմբում Ղազախստանից և այժմ գրավում է նախավերջին՝ 5-րդ հորիզոնականը: Հոկտեմբերին հրապարակած վարկանիշում Հայաստանը վարկանիշի 125-րդ հորիզոնականում է 270 միավորով. սպասվում է, որ վարկանիշի թարմացումից հետո ազգային ընտրանին կհայտնվի 87-րդ հորիզոնականում՝ 412 միավորով: FIFA-ն պաշտոնապես կհրապարակի թարմացված վարկանիշը նոյեմբերի 24-ին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար Տիխանովսկայան` Լուկաշենկոյի՝ Արցախ այցի մասին․ Սա ցույց է տալիս նրա կեղծավորությունը «Բելառուսի բռնապետը հերթական անգամ խարխլում է ՀԱՊԿ-ում իր ֆորմալ դաշնակից ՀՀ–ի դիրքերը»,–գրել է նա Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան |