10 ամսում ՀՀ-ից արտահանումը կազմել է մոտ $1.45 մլրդ

10 ամսում ՀՀ-ից արտահանումը կազմել է մոտ $1.45 մլրդ

PanARMENIAN.Net - Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2016-ի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ-ի մակրոտնտեսական ցուցանիշները:

Արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է միանգամից 19.8%-ով: 10 ամսում ՀՀ-ից արտահանումը կազմել է մոտ $1.453 մլրդ:

ՀՀ ներմուծումը նվազել է 0.3%-ով, կազմելով $2.6 մլրդ:

Ընդհանուր առևտրաշրջանառությունը տարեկան կտրվածքով աճել 6.1%-ով, կազմելով $4.067 մլրդ:

9 ամսում ՀՀ-ից արտահանումը կազմել էր մոտ $1.3 մլրդ: ՀՀ ներմուծումը կազմել էր մոտ $2.295 մլրդ: Արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն կազմել էր $648.5 մլն:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---