ՊՊԾ գնդի զավթման դեպքով 14 մեղադրյալի քրգործն անջատվել է21 նոյեմբերի 2016 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Երևանի ՊՊԾ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ վարույթն իրականացնող մարմինը մեղադրյալներ Վարուժան Ավետիսյանի, Պավել Մանուկյանի, Աշոտ Պետրոսյանի, Գագիկ Եղիազարյանի, Էդվարդ Գրիգորյանի, Սմբատ Բարսեղյանի, Մխիթար Ավետիսյանի, Արմեն Բիլյանի, Կարո Եղնուկյանի, Խաչատուր Գիչյանի, Սեդրակ Նազարյանի, Արմեն Լամբարյանի, Արայիկ Խանդոյանի և Արեգ Կյուրեղյանինկատմամբ քրեական գործն անջատել է: Մեղադրական եզրակացություն կազմելու համար հավաքված ապացույցները բավարար համարելով՝ այդ մասին հաղորդել է մեղադրյալներին, պաշտպաններին, տուժողներին, դատավարության մյուս մասնակիցներին: Քրեական գործի նյութերը ծանոթացման համար տրամադրվել են վերը նշված անձանց: Քրեական գործով մյուս մեղադրյալների և կազմակերպված խմբի կողմից կատարված հանցագործության մյուս դեպքերի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, տեղեկացնում է ՀՀ քննչական ծառայությունը: 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան, որից մեկը, պաշտոնական վարկածով, գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |