Ֆրանսիայում նոր ահաբեկչություն է կանխվել![]() 21 նոյեմբերի 2016 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում հակաահաբեկչական շուրջկալի շրջանակում 7 մարդ է ձերբակալվել ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Բերնար Կազնյովը, հայտնում է BFMTV: «Նոր հարձակումը կանխվել է: Ահաբեկչական սպառնալիքի ծավալները հսկայական են, մենք չենք կարող զրոյացնել վտանգը, չնայած այն ամենին, ինչ անում ենք»,-ասել է Կազնյովը: Ձերբակալվածների թվում ֆրանսիացիներ են, Մարոկկոյի և Աֆղանստանի քաղաքացիներ: Նրանց բերման են ենթարկել Մարսելում և Ստրասբուրգում նոյեմբերի լույս 20-ի գիշերը: Ձերբակալվածների տարիքը 29-37 է: Ըստ աղբյուրների, Ֆրանսիայի իրավապահները «լուրջ» հարձակում են կանխել: Այժմ գործը քննում է Ֆրանսիայի դատախազությունը: Ինչպես նշել է Reuters-ը, 2 մարդ է ձերբակալվել Մարսելում, մյուս 5-ը` Ստրասբուրգում: Ըստ գործակալության զրուցակցի, Ստրասբուրգը, սակայն, հարձակման թիրախ չի եղել` նախատեսվում էր հարձակումն իրականացնել Փարիզի շրջանում: 2016-ի սեպտեմբերի 2-ին Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը հայտարարեց երկրում նոր ահաբեկչությունների մեծ հավանականության մասին: Մոլենսը կարծում է, որ Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերի թուլացման պատճառով Ֆրանսիա կվերադառնան գրոհայինների շարքերում կռված քաղաքացիները: «Մի օր մենք այդպիսի մարդկանց ներհոսքի փաստի առջև կկանգնենք Ֆրանսիայում, իրենց ընտանիքների հետ»,-զգուշացրել է դատախազը: Ըստ Ֆրանսիայի ՆԳՆ տվյալների, այժմ Սիրիայի տարածքում և Իրաքում գրոհայինների շարքերում Ֆրանսիայի մոտ 700 քաղաքացի կա: Ըստ ՆԳՆ տվյալների, տարեսկզբից ի վեր ահաբեկիչների հետ կապերի կասկածանքով 418 մարդ է ձերբակալվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |