Սուր շնչառական վարակների կանխարգելման համար դպրոցներում հսկողությունը խստացվել է![]() 21 նոյեմբերի 2016 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության մարզական և կրթամշակութային հաստատություններում ապահովված է անհրաժեշտ ջերմային ռեժիմը: Աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների համապատասխան բաժինների պատասխանատուներին հանձնարարվել է շարունակել անակնկալ այցերը վերոնշյալ հաստատություններ՝ հետևելով հանձնարարականի կատարմանը: Անդրադառնալով աշխատակազմի առողջապահության վարչության պետի զեկույցին վերջին մեկ ամսվա ընթացքում օդակաթիլային վարակներով պայմանավորված սուր շնչառական հիվանդությունների աճի վերաբերյալ` քաղաքապետը հանձնարարել է հիվանդությունները կանխարգելելու նպատակով շարունակել խստացված հսկողությունը՝ ուսումնական հաստատություններ վատառողջ երեխաների հաճախելը բացառելու նպատակով: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ աշխատակազմի բնապահպանության և կոմունալ տնտեսության վարչություններին, ինչպես նաև 12 վարչական շրջանի ղեկավարներին հանձնարարվել է հետևողականորեն շարունակել աշխատանքները փողոցները, մայթերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև բակային տարածքները թափված տերևներից մաքրելու ուղղությամբ: Այդ համատեքստում հանձնարարվել է նաև խստորեն հետևել, որ բացառվեն կուտակված տերևների այրման հնարավոր դեպքերը: ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանն՝ ամփոփելով գրիպի և սուր շնչառական վարակների ուղղությամբ իրականացված մշտադիտարկման տվյալները, նոյեմբերի 18-ին տեղեկացրել է, որՀայաստանում կա սուր շնչառական վարակների սեզոնային ակտիվություն: Նրա խոսքով՝ հիվանդության առավել մեծ թվով դեպքեր արձանագրվում են երեխաների շրջանում, ինչը պայմանավորված է աշնանային արձակուրդներից հետո մանկական հաստատությունների ուսումնական գործընթացի վերսկսումով և հիվանդությունների օդակաթիլային փոխանցմամբ: Նա տեղեկացրեց, որ հանրապետությունում այսօր շրջանառում են Ա տեսակի H3 ենթատեսակը և սուր շնչառական վարակների հարուցիչներ: Իսկ H1N1 տեսակի գրիխի տարածում ներկայումս Հայստանում չկա: Գրիպի տարածումից և բարդացումից խուսափելու համար առողջապահության նախարարության պաշտոնյան խորհորդ տվեց չզբաղվել ինքնաբուժությամբ՝ օգտագործելով հակաբիոտիկներ, անհապաղ դիմել բժշկական օգնության, հաճախակի օդափոխել փակ տարածքները՝ հետևելով անձնական հիգիենային, հագնվել եղանակին համապատասխան, պահպանել հազի և փռշտոցի վարվելակարգը, օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |