Վրաստանի կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում Ջավախքի հայության ինտեգրման համար19 հունիսի 2007 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Ջավախքի հայ բնակչության ինտեգրման համար չկան համապատասխան պայմաններ եւ վրացական կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում այդ ուղղությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ԵՊՀ Հայագիտական կենտրոնի ավագ գիտաշխատող Հայկազուն Ալվրցյանը: Նրա խոսքերով, Ջավախքի հայերը գրեթե հնարավորություն չունեն անցնելու աշխատանքի, քանի որ պահանջվում է վրացերենի պարտադիր իմացություն: «Սակայն դա լոկ պատրվակ է: Վրացերեն հայերը գիտեն, այն դասավանդվում է դպրոցներում: Նրանք հիանալի հասկանում են, որ առանց վրացերենի ճանապարհ չկա: Բանը Վրատանի կառավարության քաղաքականության մեջ է: Չգիտես ինչու Թբիլիսիում համարում են, որ Ջավախքի հայերն անպայման ուզում են անջատվել Վրաստանից, թեեւ դա այդպես չէ»,-նշել է Ալվրցյանը: Նա նաեւ նկատել է, որ Ախալքալաքում ռուսական ռազմակայանի փակումից հետո, հայերը սկսել են լքել շրջանը: «Եթե նախկինում ռազմակայանը ինչ-որ չափով լուծում էր այդ շրջանի սոցիալ-տնտեսական խնդիրները, ապա այժմ արդեն ոչ: Դատեք ինքներդ` Ախալցիխում մնացել է ընդամենը 20 հազար հայ, որոնցից 10 հազարը` մոտակա գյուղերում: Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող շատ հայեր մեկնում են Ախալքալաքից: Նրանց տեղ գալիս են մեսխեթցի թուրքերը: Դեռեւս նրանք շատ չեն, սակայն հաջորդ տարի շատ ավելին կլինեն: Ճիշտ է, մենք ունենք ԵՄ-ի երաշխիքները, որ ազգամիջյան բախումներ չեն լինի»,-ընդգծել է Ալվրցյանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱՕԿՍ-ի շենքը վարձով կտրվի ամսական մոտ 15․4 մլն դրամով Մրցույթ կհայտարարվի Սանահին կայարանի հետ հետիոտնային կապը վերականգնվել է Վերակառուցվել է հետիոտնային կամուրջը Cerebrum Intellectus․ Fastex-ը Web3 ինտերակտիվ քննարկումներ է կազմակերպել երեխաների համար «Երազ» այգում տեղի է ունեցել Kids Fest-ը Շրջիկ երաժիշտների գործունեությունը Երևանի փոքր կենտրոնում կարգելվի Երաժիշտներն իրազեկվել են սպասվող փոփոխությունների մասին |