ՄԱԿ. Մոտ 1 մլն մարդ Սիրիայում ապրում է մշտական սպառնալիքի տակ![]() 22 նոյեմբերի 2016 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում մոտ 1 միլիոն մարդ ապրում է մշտական սպառնալիքի տակ: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալը, գրում է BBC-ն: Նրա խոսքով՝ վերջին տարիներին Սիրիայում մշտապես սպառնալիքի տակ ապրող մարդկանց թիվը կրկնապատկվել է՝ 486.700-ից հասնելով 974.000-ի: Սիրիայի քաղաքացիները մեկուսացած են, սոված, զրկված բուժօգնությունից և ենթարկվում են ռմբակոծության: Սիրիացիները չեն կարողանում օգնություն ստանալ, որպեսզի հեռանան վտանգավոր շրջաններից: Պաշտոնյայի խոսքով՝ շատ դեպքերում սիրիացիները հայտնվել են նման իրավիճակում կառավարության գործողությունների պատճառով: ՄԱԿ առաջարկը Հալեպում ծանր մարտերի դադարեցման մասին մերժվել է Սիրիայի կառավարության կողմից: Այդ առաջարկը նախատեսում էր, որ ընդդիմությունը կպահպանի իշխանությունը քաղաքի արևելյան թաղամասերում ապստամբների ուժերի հեռանալուց հետո: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |