Հաքերները հարձակվել են ՀՀ և ԱՊՀ երկրների բանկոմատների վրա![]() 22 նոյեմբերի 2016 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Միջազգային հանցավոր խումբը մի շարք հեռահար կիբեռհարձակումներ է իրականացրել ավելի քան 10 երկրի, այդ թվում՝ Հայաստանի, Ռուսաստանի, ԱՊՀ այլ պետությունների և Եվրամիության բանկոմատների վրա: Կիբեռհանցագործությունների և խարդախությունների կանխման և հետաքննության ռուսական Group-IB ընկերությանը հղումով Reuters գործակալությունը հայտնում է, որ հարձակման են ենթարկվել նաև Բելառուսի, Ղրղզստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների և Իսպանիայի բանկերը: Տուժած բանկերի և կորուստների չափերի մասին տեղեկություններ չեն ներկայացվում: Group-IB ընկերությանը հրաժարվել է բացահայտնել թալանված բանկերի անունները: Հատուկ ծրագրային ապահովման միջոցով հանցագործները ստիպել են բանկոմատներին գումար տրամադրել: Նշվում է, որ նման հարձակումներ իրականացվել են նաև նախկինում, սակայն շատ ավելի փոքր մասշտաբներով: Նաև հայտնի է դարձել, որ հանցավոր խումբը 5 տարի շարունակ իրականացրել է հարձակումները, սակայն նախկինում քիչ թվով բանկոմատների վրա են հարձակվել, քանի որ պահանջվել է նրանց ֆիզիկական ներկայությունը բանկոմատի մոտ: Սակայն այս վերջին հարձակման ժամանակ նրանք արդեն գործել են որոշակի կենտրոնակայաններից, ինչը հնարավորություն է տվել ավելի շատ բանկոմատներ թալանել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |