133 բրիտանացի խորհրդարանականներ իրենց աջակցությունն են հայտնել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին

PanARMENIAN.Net - 133 բրիտանացի խորհրդարանականներ իրենց աջակցությունն են հայտնել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, 2006 թվականին նման մի փաստաթուղթ ստացել էր 46 խորհրդարանականների աջակցությունը, 2003 թվականին` 63-ինը: Ակնկալվում է, որ բանաձեւն առավել մեծ աջակցություն կստանա հունիսի 27-ին Համայնքների պալատում կայանալիք «Դարֆուրն ու Հայաստանը» զեկույցից հետո: Միջոցառման ընթացքում Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը, որը պատմաբան է մասնագիտությամբ, պետք է իր դիրքորոշումը ներկայացնի «Ցեղասպանության ժխտումն ու Մեծ Բրիտանիայի կառավարության էթնիկական արտաքին քաղաքականությունը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---