Էրդողանը կոչ է արել ՆԱՏՕ-ին աջակցել քրդերի դեմ պայքարին22 նոյեմբերի 2016 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին աջակցություն ցուցաբերել «բոլոր ահաբեկչական խմբավորումների» դեմ պայքարին: «Առաջին հերթին հարկավոր է դիմակայել «Իսլամական պետությանն» ու Քրդստանի աշխատավորական կուսակցությանը»,-հայտարարել է Էրդողանը` ելույթ ունենալով Ստամբուլում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի եռօրյայի ավարտական նիստում: Ըստ Էրդողանի, ԵՄ-ում չափից դուրս հանդուրժող են քուրդ ծայրահեղականների գործողությունների հարցում, գրում է Deutsche Welle-ն: «Մենք չենք կարող հանդուրժել, որ ՔԱԿ անդամները կարող են ազատ տեղաշարժվել Եվրամիության երկրների տարածքում և ցուցադրել իրենց ղեկավարների լուսանկարները Եվրախորհրդարանի միջանցքներում»,-ընդգծել է թուրք նախագահը: Բրյուսելն իր հերթին մեղադրում է Թուրքիայի իշխանություններին, որ նրանք ՔԱԿ դեմ պայքարի պատրվակով առանց տարանջատման ձերբակալում են քուրդ քաղաքական գործիչներին: Անկարայի հասցեին հատկապես կոշտ քննադատություն հնչեց քրդամետ «Ժողովրդների դեմոկրատական կուսակցության« համանախագահների ձերբակալությունից, ինչպես նաև երկրի հարավ-արևելքում ՏԻՄ քրդամետ ղեկավարների պաշտոնանկություններից ու ձերբակալություններից հետո: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |