ՄԱԿ ԳՎ-ն բանաձև է ընդունել ԱՊՀ երկրների հետ գործակցության մասին22 նոյեմբերի 2016 - 13:14 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ Գլխավոր վեհաժողովն ընդունել է ՄԱԿ և ԱՊՀ երկրների համագործակցության մասին բանաձևի նախագիծը, որը ներկայացրել էր Ղրղզստանը: Այդ մասին նոյեմբերի 22-ին հայտնել է Ղրղզստանի ԱԳՆ-ն: «Ղրղզստանի պատվիրակությունը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի ընդլայնված նիստում ներկայացրել է «ՄԱԿ և ԱՊՀ միջև համագործակցության մասին» բանաձևի նախագիծը: Նիստի ավարտին ՄԱԿ ԳՎ-ն ընդունել է ներկայացված բանաձևի նախագիծը կոնսենսուսի հիման վրա»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ինչպես նշել է նիստում ՄԱԿ-ում Ղրղզստանի մշտական ներկայացուցիչ Միրգուլ Մոլդոիսաևան, ԱՊՀ-ն միտված է զարգացնելու Համագործակցության անդամ երկրների միջև գործակցությունը քաղաքական, տնտեսական, հումանիտար, մշակութային, տնտեսական և այլ ոլորտներում: 1994 թվականի մարտին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ԱՊՀ-ին շնորհեց դիտորդի կարգավիճակ: Նման կարգավիճակ է շնորհվել Համագործակցությանը նաև ՄԱԿ-ի առևտրի և զարգացման խորհրդաժողովում: ՀՀ-ն հանդիսանում է ԱՊՀ հիմնադիր անդամ և ԱՊՀ շրջանակներում իրականացվող համագործակցության տարբեր ծրագրերի նախապատրաստման և իրագործման ակտիվ մասնակից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |