Երևանի 7 մարզադպրոց հիմնանորոգվել ու նոր գույքով է ապահովվել 2016-ին![]() 22 նոյեմբերի 2016 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Երևանում 2016-ին հիմնանորոգվել ու նոր գույքով է ապահովվել համայնքային ենթակայության 7 մարզադպրոց, 2013-2016-ին` ընդհանուր թվով 32 մարզադպրոց: Մոտ 25 տարի մարզադպրոցներին նոր գույք չէր տրամադրվել: Նորք-Մարաշ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում ընթացիկ տարում բացվել են նաև շախմատի մանկապատանեկան մարզադպրոցներ: Այդպիսով, բոլոր վարչական շրջաններն ունեցան շախմատի իրենց մարզօջախները, տեղեկացնում է քաղաքապետարանը: Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման տարեկան ծրագրերով մարզադպրոցների նորոգոման ու անհրաժեշտ գույքի տրամադրման աշխատանքները կշարունակվեն հաջորդ ու առաջիկա տարիներին: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ 2013-ին մեկնարկել էր համայնքային ենթակայության մարզօջախները նորոգելու և համապատասխան գույքով ապահովելու ծրագիրը: Քաղաքապետարանի շինբարեկարգման տարեկան ծրագրով մարզական համալիրների նորոգման գործընթացում ներառվել են ներքին հարդարման, դռների ու պատուհանների նորերով փոխարինման, տանիքների նորոգման, օդափոխության, ջրամատակարարման համակարգերի տեղադրման, սանհանգույցների հիմնանորոգման և կահավորման աշխատանքները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |