Համաեվրոպական հեռախոսամարաթոնին €1.34 մլն-ի նվիրատվություն և նվիրատվության խոստում է հավաքվել![]() 22 նոյեմբերի 2016 - 13:06 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ նոյեմբերի 16-ից 20-ն անցկացված համաեվրոպական հեռախոսամարաթոնն արձանագրել է 1.340.000 եվրո նվիրատվություն և նվիրատվության խոստում: 2015-ի համեմատ գրանցելով հանգանակությունների մեկ տոկոս աճ՝ 2016-ի դրամահավաք-միջոցառումը նաև մոտ 1700 նոր նվիրատու է ներգրավել: Հեռախոսամարաթոնին, ինչպես միշտ, մասնակցել են Հիմնադրամի Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Հոլանդիայի և Հունաստանի տեղական մարմինները: Մոտ 700 կամավոր 4-օրյա դրամահավաքի ընթացքում զանգահարել է եվրոպաբնակ 46.000 հայ ընտանիքի և կազմակերպությանը՝ հորդորելով սատարել մեր հայրենակիցներին: Դրամահավաքի հասույթը մասնավորապես կուղղվի ապրիլյան ռազմական գործողությունների արդյունքում Արցախի առավել տուժած համայնքների վերականգնմանը, սիրիահայերի և իրաքահայերի օգնությանը, Հայաստանի Տավուշի մարզի մոտ 15 համայնքում իրագործվող գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանն ու ընդլայնմանը: Հունաստանի տեղական մարմնի հավաքագրած գումարներն այս տարի ևս կուղղվեն Արցախի Քարին Տակ համայնքում մանկապարտեզի կառուցմանը: Հիմնադրամի ամենամյա դրամահավաքների շարքը կեզրափակեն Բրազիլիայի տեղական մարմնի՝ նոյեմբերի 26-ից 27-ն անցկացվելիք հեռախոսամարաթոնը և Լիբանանի տեղական մարմնի՝ դեկտեմբերի 7-ին տեղի ունենալիք ռադիոթոնը: Իսկ տարվա գլխավոր դրամահավաք-միջոցառումը՝ Հեռուստամարաթոն 2016-ը, կկայանա նոյեմբերի 24-ին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |