Երևանում քննարկում են Հայոց ցեղասպանության հետևանքների հատուցման մեխանիզմները![]() 22 նոյեմբերի 2016 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ին Երևանում իր աշխատանքն է սկսել Հայոց ցեղասպանության հետևանքների հատուցման հարցերին նվիրված առաջին գիտաժողովը «Հայոց ցեղասպանությունը և հատուցման հիմնախնդիրը» խորագրով: «Մինչ օրս հիմնականում ուշադրության կենտրոնում են եղել Ցեղասպանության նպատակների և մեթոդների ուսումնասիրության, միջազգային ճանաչման հարցերը: Այժմ հիմնահարցն անցնում է մեկ այլ հարթություն` հայ ժողովուրդը Ցեղասպանության հետևանքով ծանր կորուստներ է կրել` տարածքային, նյութական, ֆինանսական, մշակութային»,-ասել է ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, հայտնում է «Նովոստի Արմենիան»: Ըստ նրա, ակադեմիայի խնդիրն է առաջիկայում միջազգային հանրությանը ներկայացնել, թե ինչ մեծ կորուստներ է կրել հայ ժողովուրդը Ցեղասպանության տարիներին և ինչպես դրանք կարելի է հատուցել: «Պետք է մշակվեն հատուցման իրավաբանական, տնտեսական և ֆինանսական մեխանիզմներ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո մեծապես կարևորվում է հատուցման հարցը»,-ասել է Սուվարյանը: Գիտաժողովի շրջանակում կքննարկվեն պատմագիտական խնդիրներ, իրավաքաղաքական, ֆինանսական և գույքային, ժողովրդագրական հարցեր, ինչպես նաև բանասիրության, ազգագրության և արվեստագիտության հարցեր: 1993թ. Թուրքիան միակողմանի փակել է օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին, իսկ ցամաքային սահմանի վերաբացման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք նախապայմաններ, որոնցից հիմնական են ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող շրջաններն Ադրբեջանին վերադարձը ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը: 1991-ից ի վեր հարաբերությունների կարգավորման բազմաթիվ փորձեր են եղել, որոնք անհաջողությամբ են պսակվել Թուրքիայի որդեգրած դիրքորոշման պատճառով: Ընթերցեք նաև. Սարգսյան. Թուրքիան պատարստ չէ առանց նախապայմանների ՀՀ հետ հարաբերություններ հաստատել ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |