ԿԲ-ն հերքում է. Հայաստանյան բանկոմատների վրա կիբերհարձակում չի եղել![]() 22 նոյեմբերի 2016 - 13:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կենտրոնական բանկը հերքել է բանկոմատների վրա խոշոր կիբերհարձակման մասին լուրերը: «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը իր ենթակայության և սպասարկման ոլորտում գտնվող համակարգերի անվտանգության ապահովման համար ներդրել է միջազգային լավագույն փորձը և տեխնոլոգիաները, ինչի շնորհիվ ԿԲ համակարգերն ունեն պաշտպանվածության բարձր մակարդակ»,- նշվում է հաղորդագրության տեքստում: ԿԲ-ից հայտնում են, որ ՀՀ բանկային համակարգում նպանատիպ հարձակումների վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան, ինչը հաստատվել է ՀՀ ԿԲ համապատասխան մարմինների լրացուցիչ հարցումների արդյունքում: Անվտանգության նկատառումներից ելնելով ԿԲ-ն առաջարկել է քարտապաններին ևս մեկ անգամ ծանոթանալ բանկոմատներից և ՊՈՍ տերմինալներից օգտվելու անվտանգության կանոններին: Նոյեմբերի 22-ին հայտնի է դարձել, որ միջազգային հանցավոր խումբը մի շարք հեռահար կիբեռհարձակումներ է իրականացրել ավելի քան 10 երկրի, այդ թվում՝ Հայաստանի, Ռուսաստանի, ԱՊՀ այլ պետությունների և Եվրամիության բանկոմատների վրա: Կիբեռհանցագործությունների և խարդախությունների կանխման և հետաքննության ռուսական Group-IB ընկերությանը հղումով Reuters գործակալությունը հայտնել է, որ հարձակման են ենթարկվել նաև Բելառուսի, Ղրղզստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների և Իսպանիայի բանկերը: Տուժած բանկերի և կորուստների չափերի մասին տեղեկություններ չեն ներկայացվում: Կարդացեք նաև՝Հաքերները հարձակվել են ՀՀ և ԱՊՀ երկրների բանկոմատների վրա ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |