Պատրիարք Կիրիլ. Եկեղեցին միշտ սատարել է ՌԴ և ՀՀ ժողովրդների եղբայրական հարաբերություններին![]() 22 նոյեմբերի 2016 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Եկեղեցին միշտ սատարել է Ռուսաստանի և Հայաստանի ժողովրդների եղբայրական հարաբերություններին: Այդ մասին նոյեմբերի 22-ին հայտարարել է Ամենայն Ռուսիո և Մոսկվայի պատրիարք Կիրիլը Մոսկվայում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հանդիպմանը: «Մեր պատմական կապերը, որոնք մեծ օգուտ են բերել մեր ժողովրդներին, այսօր էլ միավորում են մեր ժողովրդներին, այդ կապերն այնքան բարեկամական են, որ ես չգիտեմ` հիմա որտեղ է ավելի շատ հայ ապրում, Հայաստանում թե Ռուսաստանում»,-կատակել է պատրիարքը: Նա նշել է, որ «այդ ամենը չէր լինի, եթե եկեղեցին չաջակցեր երկու ժողովրդների եղբայրական հարաբերություններին, որը միշտ հորդորել է, այդ թվում նաև պետական իշխանություններին, զարգացնել այդ հարաբերությունները»; «Հայ համայնքը ռուսաստանյան հանրության բաղկացուցիչ մասն է, նրանք շատ ակտիվ մարդիկ են, շատերը լավ դիրք են զբաղեցնում: Այդպիսին է մեր ռուսական պետության բնույթը` այստեղ յուրաքանչյուրը կարող է հանգիստ աշխատել, կարիերա անել, գումար վաստակել»: Ամենայն Հայոց կաթողիկոսն իր հերթին շնորհավորել է պատրիարք Կիրիլին 70-ամյա տարեդարձի կապակցությամբ և նշել, որ բոլոր ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչների մասնակցությունը Մոսկվայում անցնող հոբելյանական միջոցառումներին վկայում է այն մասին, որ պատրիարքը մեծ սեր ու հեղինակություն է վայելում ամբողջ ուղղափառ աշխարհում: «Ուրախալի է, որ մեր պետությունների հարաբերությունները զարգանում են և համագործակցության նոր ոլորտներ ներառում»,-հավելել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ամենայն Հայոց պատրիարքը մեկնել է Մոսկվա երկօրյա այցով` մասնակցելու Համայն Ռուսիո և Մոսկվայի պատրիարք Կիրիլի ծննդյան հոբելյանին նվիրված միջոցառումներին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |