Մոսուլում ԻՊ գրոհի հետևանքով իրաքյան բանակի 40 զինծառայող է զոհվել![]() 22 նոյեմբերի 2016 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 21-ին ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման գրոհի հետևանքով մոտ 40 իրաքցի զինծառայող է զոհվել Մոսուլի արևելքում: Ըստ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի, ԻՊ գրոհայիններն ականապատ մեքենաներ են պայթեցրել Իրաքի կառավարական ուժերի դիրքերի հարևանությամբ` փորձելով տապալել զինվորականների հարձակումը, գրում է Life.ru-ն: Նոյեմբերի 21-ին իրաքյան բանակն ազատագրեց Մոսուլից դեպի հարավ գտնվող Էլ Սալյամիա, Ալ Հումեյրա գյուղերը, իսկ շիա աշխարհազորայինների ջոկատները մտան Թալ Աֆար քաղաք: Մոսուլի ազատագրման գործողությունը մեկնարկել է նոյեմբերի 17-ին Իրաքի զինվորականների, սուննի և շիա աշխարհազորայինների, քրդական ուժերի մասնակցությամբ և ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիացիայի աջակցությամբ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |