Թուրք մեսխեթներին վաղ է վերադարձնել Վրաստան19 հունիսի 2007 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի իշխանությունները պետք է մի քանի տարով հետաձգեն պատմական հայրենիք մոտ 300 հազար թուրք-մեսխեթների վերադարձը: Այդ մասին հայտարարել է խորհրդարանի «Ժողովրդավարական ճակատ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Զվիադ Ձիձիգուրին:«Վրաստանը դեռ պատրաստ է չէ իսլամ դավանող մեսխեթներին վերադարձնել պատմական հայրենիք: Մենք գտնում ենք, որ առաջին հերթին պետք է տեղեկանալ Վրաստանի բնակչությունից` ինչպես են նրանք վերաբերվում թուրք-մեսխեթների վերադարձին: Դրա համար ճիշտ եմ համարում համաժողովրդական հարցում կազմակերպելը: Վրաստանի քաղաքական ղեկավարությունը մեծ սխալ է թույլ տվել` 1999 թվականին պարտավորություններ վերցնելով ԵԽ-ի առաջ ստիպված վերաբնակներին պատմական հայրենիք վերադարձնելու հարցով»,- գտնում է պատգամավորը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: ԵԽ-ի առջեւ վերցրած պարտավորությունների համաձայն, երկրի ղեկավարությանը անհրաժեշտ է այդ հարցը կարգավորել մինչեւ 2011 թվականը: Մոտ 300 հազար այսպես կոչված թուրք-մեսխեթները` մահմեդական վրացիները, որոնք բնակվել են երկրի հարավ-արեւելքում` Մեսխեթում, Թուրքիայի հետ սահմանի վրա, 1940-ականներին ԽՍՀՄ գերագույն ղեկավարության հրամանով տեղափոխել են Կենտրոնական Ասիա: Ներկա դրությամբ վերաբնակների սերունդներն ապրում են Ռուսաստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Ադրբեջանում եւ Թուրքիայում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |