Արա Աբրահամյանը չի մասնակցելու 2017-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին![]() 22 նոյեմբերի 2016 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը չի պատրաստվում մասնակցել 2017-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրություններին: Այս մասին նոյմեբրեի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ինքը՝ Աբրահամյանը: «Ես պատրաստվում էի մասնակցել խորհրդարանական ընտրություններին, բայց խնդիրներ առաջացան: Զգացի, որ ունեմ հնարավորություններ` օգնել երկրին, զարգացնել, որ ամեն մարդ իր վրա զգար տեսանելի փոփոխությունները: Պատրաստվում էի մասնակցել, սակայն խնդիրներ առաջացան, երկար բացակայեցի՝ մոտ 7 ամիս, հիմա էլ կան մի քիչ անձնական խնդիրներ, պետք է նորից բացակայեմ: Ես հիմա մեկնելու եմ և վերադառնալու են մարտի կեսերին: Ես որոշում եմ կայացրել չմասնակցել ընտրություններին»,- հայտարարել է Արա Աբրահամյանը, մեջբերում է Panorama.am-ը: 2015-ի հոկտեմբերին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել էր, որ որոշում է կայացրել կուսակցություն ստեղծել՝ նշելով, որ նրա նպատակը նախագահ կամ վարչապետ դառնալը չէ, խոսքը երկրի վիճակը լավացնելու մասին է: Անդրադառնալով իր ստեղծած «Ազգային միասնություն» շարժմանը, Աբրահամյանն ասել է, որ այն «լուրջ աշխատանքներ» է կատարել և 2017-ի հոկտեմբերին պատրաստվում են նոր տնտեսական ֆորում կազմակերպել: «Ես հավատում եմ, որ այս տնտեսական շարժումը մեծ սոցիալական ռազմավարություն ունի: Մեկ ամիս է անցել մեր առաջին քայլից: Սա համարում եմ առաջնահերթ, կարևոր, ապագայի խնդիրներից մեկը»,- հավելել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |