ԱՄՆ-ն անհանգստանալու հիմքեր չունեն Հայաստան-Իրան համագործակցության խորացման կապակցությամբ19 հունիսի 2007 - 18:33 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն անհանգստանալու հիմքեր չունեն հայ-իրանական համագործակցության խորացման կապակցությամբ: Այդ մասին երեքշաբթի լրագրողներին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` մեկնաբանելով Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գդֆրիի հայտարարություն: «Մեր հարաբերությունները բոլոր երկրների եւ հատկապես մեր հարեւանների հետ միշտ թափանցիկ են եղել: ԱՄՆ-ն անհանգստանալու հիմքեր չունեն Հայաստանի եւ Իրանի համագործակցության խորացման կապակցությամբ»,- ասել է նախարարը:Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերով, ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ տնտեսական եւ քաղաքական հարցերով, ինչպես նաեւ անվտանգության հարցերով ակտիվ երկխոսություն է հաստատվել: Օսկանյանը ասել է, որ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ որեւէ խնդիր լինել չի կարող, այդ թվում եւ Իրանի հարցով, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ դսպանատան գորեծորւմ ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին հունիսի 15-ին Երեւանում է հայտարարել է, որ Միացյալ Նահանգները անհնագստացած են Հայաստանի եւ Իրանի համագործակցության զարգացման կապակցությամբ: Գոդֆրին նշել է, որ ԱՄՆ-ն կոչ են անում Հայաստանի կառավարությանը աջակցել Վաշինգթոնին եւ միջազգային հանրությանը Իրանին համոզելու գործընթացում` վերջինիս կողմից իր միջազգային պարտավորությունների կատարման հարցով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |