«Ուրալյան ավիաուղիները» թռիչքներ կիրականացնի Դոնի Ռոստովից Գյումրի![]() 22 նոյեմբերի 2016 - 17:12 AMT PanARMENIAN.Net - 2016-ի դեկտեմբերի 2-ից «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը նոր միջազգային չվերթ է բացում` Դոնի Ռոստովից Գյումրի: Թռիչքները կիրականացվեն ուրբաթ օրերը, հայտնում է «Ուրալինֆորմբյուրոն»: Դեպի Գյումրի նոր չվերթը մեկնարկում է ձմեռային արձակուրդներին ընդառաջ: Տոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքում, Uralairlines հավելվածի միջոցով: Սա ավիաընկերության միակ չվերթը չէ դեպի Հայաստան: Ընկերությունը շաբաթական 6 անգամ իրականացնում է Դոնի Ռոստով-Երևան չվերթը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունն իր պաշտոնական կայքում հայտարարել է դեկտեմբերի 15-ից Մոսկվայի Վնուկովո օդանավակայանից Գյումրիի «Շիրակ» օդանավակայան ու հակառակ ուղղությամբ չվերթների մեկնարկի մասին: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը կհրաժարվի Դոնի Ռոստովից Երևան թռիչքների թույլտվությունից, քանի որ ուղևորների սպասարկման արժեքը «Զվարթնոց» օդանավակայանում բարձր է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |