Էրդողանը հայտարարել է սիրիական Մանբիջը գրոհելու մտադրության մասին23 նոյեմբերի 2016 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակը» թուրքական ԶՈւ աջակցությամբ Էլ Բաբ քաղաքը «Իսլամական պետության» գրոհայիններից ազատագրելուց հետո հարձակման կանցնի Մանբիջ քաղաքի ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է Lenta.ru-ն: «Էլ Բաբից հետո մենք առաջ կշարժվենք, դեպի Մանբիջ: Այնտեղ են գտնվում սիրիացի քրդերի ահաբեկչական կազմակերպությունները: Նրանք պետք է դեպի արևելք հեռանան, նրանք խոստացել են դա անել: Ասում են, որ մի մասն արդեն հեռացել է: Դա նրանց հողը չէ, այնտեղ արաբներ են ապրում, թող արաբներն էլ ապրեն: Թուրքիան մտադիր չէ այնտեղ տեղակայվել»,-ասել է Էրդողանը` ելույթ ունենալով Անկարայում ռազմական ակադեմիայի շրջանավարտների առջև: Նա հավելել է, որ Թուրքիայի անվտանգության հայեցակարգն այն է, որ պետք չէ սպասել, մինչև սպառնալիքը հասնի Թուրքիայի սահմաններին, այլ հարկավոր է կանխել դրանից շատ ավելի վաղ: Մինչդեռ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերի ներկայությունը Սիրիայի տարածքում ներխուժում է, որին իր ժողովուրդն իրավունք ունի պատասխանելու: Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Անկարան մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |