«Նաիրի» կոնյակը բարձրագույն մրցանակի է արժանացել միջազգային մասնագիտացած մրցույթում22 նոյեմբերի 2016 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում կայացած XX «Գինու և թունդ ալկոհոլային խմիչքների միջազգային մասնագիտացած մրցույթում» Երևանի կոնյակի գործարանի ARARAT «Նաիրի» 20 տարվա հնացման կոնյակը արժանացել է բարձրագույն մրցանակի՝ Գրան Պրիի և ոսկե մեդալի: Մրցույթին, որն անց էր կացվում «Խաղողի և գինու միջազգային կազմակերպության» (International Organisation of Vine and Wine) հովանու ներքո, մասնակցում էին ավելի քան 299 անուն գինի և թունդ ալկոհոլային խմիչքներ՝ ներկայացված աշխարհի 16 երկրից՝ այդ թվում նաև Պորտուգալիայից, Իսպանիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից և Ֆրանսիայից: Մրցանակները շուտով կցուցադրվեն ԱՐԱՐԱՏ Թանգարանում: ARARAT «Նաիրի» կոնյակը արտադրվում է Երևանի կոնյակի գործարանի կողմից 1967-ից ի վեր: Այն արժանացել է մի քանի տասնյակ ոսկե մեդալների: Հնացում՝ 20 տարի: Թնդությունը ՝ 40%: ARARAT հայկական կոնյակները արտադրվում են Երևանի կոնյակի գործարանում, նրանց հիմքը դրվել է դեռևս 1887-ին Ներսես և Վասիլի Թաիրյանց եղբայրների կողմից: ARARAT կոնյակների արտադրության համար օգտագործվող սպիրտները հնացվում են կովկասյան դարավոր կաղնու տակառներում, որոնք պատրատվում են գործարանի սեփական տակառագործական արհեստանոցում: 1998-ին Երևանի կոնյակի գործարանը միացավ պրեմիալ ալկոհոլի համաշխարհային շուկայի առաջնորդ Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային խմբին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար |