ՈՒԵՖԱ-ում չեն բացառում, որ կարող են հրաժարվել Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների միջեւ խաղերի անցկացումից20 հունիսի 2007 - 14:28 AMT PanARMENIAN.Net - ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշում կկայացնի Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների միջեւ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խմբային խաղերը Հոլանդիայի Հերենվենում անցկացնելու մասին: Այդ մասին հաղորդել է ՈՒԵՖԱ-ի մամլո քարտուղար Ուիլյամ Գալյարդը: Նա հաղորդել է, որ ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի նիստը տեղի կունենա մոտ օրերին` «Այդ հարցն ընդգրկված է նիստի օրակարգում: Գործադիր կոմիտեի անդամները կարծիքներ կփոխանակեն Ադրբեջան-Հայաստան խաղերի անցկացման վայրի մասին: Շատ հավանական է, որ վերջնական որոշումը կայացվի այս նիստում»: Մամլո քարտուղարը հայտարարել էր, թե չի բացառվում, որ կարող են հրաժարվել Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների միջեւ խաղերի անցկացումից, քնաի որ դա նախատեսված է ՈՒԵՖԱ-ի կանոնադրությամբ: «Դրա համար կարեւոր է պայմանավորվածության առկայությունը այդ կողմերի միջեւ: Գործադիր կոմիտեի նիստում կարող է ընդունվել ցանկացած որոշում»,-հայտարարել է Ուիլյամ Գալյարդը: Նշենք, որ ակնկալվում է, որ ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամների նիստը կկայանա Հոլանդիայում U-21 հավաքականների միջեւ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի անցկացման շրջանակներում: Առաջնությունը կավարտվի հունիսի 23-ին: Ակնկալվում է, որ մինչ այդ ՈՒԵԱՖ-ն պաշտոնական որոշում կկայացնի Ադրբեջան-Հայաստան խաղերի անցկացման վայրի մասին, հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» Սերժ Սարգսյանն արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով Վերացվել է նրա խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը |