Apple-ը պատենտավորել է ճկուն OLED-դիսփլեյով iPhone-ը23 նոյեմբերի 2016 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Apple ընկերությունը ևս մեկ ծալովի iPhone է պատենտավորել: Ըստ պատենտի, այդպիսի հեռախոսի դիսփլեյը ճկուն է, գրում է Gazeta.ru-ն Apple Insider-ի վրա հղումով: Պարբերականը համեմատում է սարքը 1990-ականներին տարածված Motorola-ի «փակովի» հեռախոսների հետ: Apple-ի պատենտային փաստաթղթերից հայտնի է դառնում, որ սմարթֆոնը կարող է ծալվել` հարմարավետության նկատառումներով: Պատենտը ծալվելու մի քանի տարբերակ է նախատեսում` օրինակ, դիսփլեյով դեպի դուրս կամ ներս: Ինչպես նշում է պարբերականը, Apple-ը հազիվ թե մոտ ապագայում թողարկի ծալովի սմարթֆոնը, սակայն, ըստ լուրերի, ընկերությունը մտադիր է ճկուն OLED-դիսփլեյով iPhone ստեղծել արդեն 2017-ին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Apple-ը ծալովի սմարթֆոն է պատենտավորել: Պատենտում նկարագրված է հայեցակարգը, որի համաձայն iPhone-ը կարող է ծալվել ածխաջրածնային նանոխողովակների հաշվին: Samsung-ը ևս ճկուն դիսփլեյով ծալովի սմարթֆոնի հայտ է ներկայացրել: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը Վիզլեր․ Ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղության հասնելու համար Նա հավելել է, որ Լյուքսեմբուրգը ողջունում է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները Փաշինյանը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդին Նա կմասնակցի իրանցի զոհված պաշտոնյաների և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի արարողությանը |