Եվրոպայի ամենամեծ Ryanair ընկերությունը մտադիր է հետագայում անվճար դարձնել չվերթները![]() 23 նոյեմբերի 2016 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խոշորագույն Ryanair ավիաընկերությունը հայտարարել է, որ մտադիր է զրոյական սակագներ սահմանել օդանավակայանների հետ համատեղ հասույթի հաշվին: Այդ մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Մայքլ Օ’ Լիրինի: «Մեր առաջիկա խնդիրն է շարունակել նվազեցնել ավիատոմսերի գները: Կարծում եմ, առաջիկա 5-10 տարում Ryanair-ի տոմսերն անվճար կդառնան` այդ դեպքում չվերթները համալրված կլինեն ուղևորներով և մենք կկարողանանք շահույթ ստանալ այն օդանավակայանների հետ համատեղ, որոնց միջոցով կփոխադրվեն ուղևորները»,-ասել է Օ’ Լիրին, գրում է Republic.ru-ն The Guardian-ի վրա հղումով: Օ’ Լիրինի հավելել է, որ ավիաընկերությունը մտադիր է մասնաբաժին ստանալ օդանավակայանների մանրածախ խանութներից: Անվաճ ավիատոմսերը թույլ կտան կրճատել կամ չեղարկել տարբեր տիպի գանձումները, որոնք ստիպված է վճարել ավիաընկերությունը: Նա նաև նշել է, որ զրոյական սակագները հազիվ թե կիրառվեն Լոնդոնի «Հիթրոուի» պես մեծ օդանավակայաններում: Անվճար ավիաչվերթները հնարավոր են ոչ մեծ եվրոպական օդանավակայանների հետ համագործակցության դեպքում, որոնք շահագրգռված են ավելացնելու ուղևորահոսքը: Ryanair ընկերությունը Եվրոպայի ամենամեծ ընկերություններից մեկն է ըստ ուղևորափոխադրումների: 2016-ին իռլանդական լոուքոսթերը ծրագրում է 119 մլն ուղևոր փոխադրել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |