Վանա լճի հատակին խաչքարեր են հայտնաբերվել23 նոյեմբերի 2016 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Վանա լճի հատակի և ափամերձ տարածքի մաքրման աշխատանքներով զբաղվող թուրքական FİVA ընկերության աշխատակիցները խաչերով քարեր և թնդանոթի արկեր են հայտնաբերել: Թուրքական Milliyet կայքը հաղորդում է, որ ընկերության աշխատակիցները հայտնաբերել են մեկ խաչով քար, ևս մեկ խաչով ու անցքով քար և թնդանոթի 2 հին արկ: Ընկերության ներկայացուցիչ Այհան Դիշարըն ասել է, որ արդեն տեղեկացրել են Վանի թանգարանի տնօրինությանը գտածոների մասին և խնդրել ուսումնասիրություն անցկացնել, սակայն դեռևս որևէ արձագանք չեն ստացել: «Կարծում եմ, որ լճի հատակին նման քարեր շատ կան»,- ասել է Դիշարըն: 2015-ին ներկայիս Թուրքիայի Իգդիր նահանգի Թուզլուջա շրջանում 13-14-րդ դարերին թվագրվող հայկական խաչքար էր գտնվել: Այնհայտնաբերվել է Կողբի Աշաղը կոչվող թաղամասում մասնավոր շինարարական աշխատանքների ժամանակ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |