Դատախազություն. ԿԳՆ ԾԻԳ պաշտոնյաները պետությանը խոշոր չափերի գույքային վնաս են պատճառել![]() 23 նոյեմբերի 2016 - 14:21 AMT PanARMENIAN.Net - ԿԳՆ ծրագրերի իրականացման գրասենյակի պաշտոնյաները պետությանը առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս են պատճառել: Կրթական ոլորտի վերաբերյալ վերահսկիչ պալատի հաշվետվության ուսումնասիրման արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ: ՀՀ գլխավոր դատախազության կայքը հայտնում է, որ «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի շրջանակներում ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ» պետական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից պայմանագրի կողմ հանդիսացող ՓԲԸ-ի, ՊՈԱԿ-ի, ինչպես նաև քաղաքացի Ա.Մ.-ի հետ 2014թ. ընթացքում կնքված պայմանագրերի կատարման ընթացքում կազմված աշխատանքների հանձնման-ընդունման ակտերում մտցվել են իրականությանը ակնհայտ չհամապատասխանող տվյալներ: Բացի այդ, հաստատվել են պայմանագրի պայմաններին չհամապատասխանող հաշվետվություններ, ինչի արդյունքում իրականում չկատարված և խախտումներով կատարված աշխատանքների դիմաց նշված իրավաբանական և ֆիզիկական անձանց վճարված գումարներով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Փաստի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |