Էրդողան. Թուրքիայի գծով Եվրախորհրդարանի քվեարկությունը ոչ մի նշանակություն չունի Անկարայի համար23 նոյեմբերի 2016 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների հնարավոր կասեցման մասին Եվրախորհրդարանի պատգամավորների առաջիկա քվեարկությունը ոչ մի նշանակություն չունի Անկարայի համար: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը: «Միևնույն է ինչպիսին կլինի քվեարկության արդյունքը: Այդ քվեարկությունը մեզ համար ոչ մի նշանակություն չունի»,-ասել է էրդողանը` ելույթ ունենալով Ստամբուլում ընթացող Իսլամական պետությունների տնտեսական կոնֆերանսի ժամանակ, հայտնում է Deutsche Welle-ն: Քվեարկությունը Եվրախորհրդարանում տեղի կունենա նոյեմբերի 24-ին: Անկարայի հետ բանակցությունների կասեցման օգտին են հանդես եկել Եվրախորհրդարանի բոլոր խոշոր խմբակցությունների ներկայացուցիչները: Քվեարկությունը նախաձեռնել են ԵԺԿ և սոցիալ-դեմոկրատների խմբակցությունները: Որոշ խորհրդարանականներ կողմ են, որ բանակցություններն ընդհանրապես դադարեցվեն: Սակայն ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին իր ելույթում զգուշացրել է, որ բանակցությունների դադարեցումը կամ սառեցումը երկու կողմի համար էլ իր բացասական հետևանքները կունենա: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |