Էներգետիկ ծախսերը մինչև 2020-ը կարող են կրճատվել 38%-ով. Արևային հզոր կայան կկառուցվի23 նոյեմբերի 2016 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Մինչև 2020 թ.-ը ՀՀ կառավարությունը նախատեսում է էներգետիկ ծախսերը կրճատել 38 տոկոսով: Այդ մասին նոյեմբերի 23-ին հայտնել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը: «Մենք ուզում ենք ստեղծել արտադրություն սպառման կետում, և դրա լավագույն տարբերակը արևային էներգետիկայի զարգացումն է»,- ասել է փոխնախարարը,- «հիմա արդեն բոլորը կարող են դիմել ՀԾԿՀ՝ կառուցել արևային կայան, ստանալ սակագին, և պետությունը պարտավոր կլինի 20 տարի այդ էլեկտրաէներգիան գնել»: Հարությունյանը հայտնել է, որ ինքն էլ մեկն է առայժմ սակավաթիվ այն քաղաքացիներից, որոնք իրենց տան տանիքում արևային կայան են տեղադրել, և արդեն 2 ամիս է՝ ինքնուրույն է արտադրում իր սպառած էլեկտրաէներգիան: «Սկզբնական ոչ մի ներդրում չի պահանջվում, և այն գումարը, որ ես ամեն ամիս պետք է վճարեի հոսանքի համար, հիմա վճարում եմ լիզինգի դիմաց»,- ասել է նա, մեջբերում է Sputnik Արմենիան: Հարությունյանը նշել է նաև, որ եթե արտադրված արևային էլեկտրաէներգիան ամբողջությամբ չի սպառվում, ՀԷՑ-ը գնում է ավելցուկն ու հարկ եղած դեպքում վերադարձնում արտադրող-սպառողին: Հետագայում, դեպի Իրան և Վրաստան էլեկտրագծերի շահագործումից հետո, Հայաստանում արտադրված ավելցուկային էլեկտրաէներգիան կարող է արտահանվել նաև այդ երկրներ: Արևային էներգետիկայի զարգացման նպատակով, 2017-ից նախարարությունը նախատեսում է անցկացնել նաև միջազգային մրցույթ՝ 50 մգվտ հզորությամբ արևային կայան կառուցելու համար: Մրցույթում հաղթելու առաջին և ամենակարևոր նախապայմանը ցածր սակագինն է: Հողմային էներգետիկայի բնագավառում ևս նախատեսվում են միջազգային ներդրումային ծրագրեր: «Ունենք ներդրողներ Իրանից, Իտալիայից, Չինաստանից, Իսպանիայից, Վրաստանից: Աշխատում ենք բոլորի հետ: Այնքան շատ քամու ռեսուրս ունենք, որ բոլորին էլ կբավարարի»,- ասել է Հարությունյանը՝ հավելելով, որ ներկայում ներդրողները բարձրադիր լեռնային հատվածնեում քամու ուժի չափումներ են իրականացնում: Փոխնարարարը նաև տեղեկացրել է, որ այդ բոլոր ներդրումներին զուգահեռ, կառավարությունն առաջարկում է նաև էներգախնայողության ազգային ծրագիր՝ շինարարական նորագույն մեթոդների և խնայողական լամպերի համատարած կիրառմամբ, որի արդյունքում մինչև 2020 թ.-ը նախատեսվում է մոտ 38 տոկոսով կրճատել հանրապետության էներգետիկ ծախսերը: Իսկ մինչ այդ, հայաստանցի սպառողները դեռ սպասում են էլեկտրաէներգիայի և գազի գործող սակագների խոստացված էժանացմանը: Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարարը հայտնել է, որ նոր առաջարկվող սակագինն առայժմ հստակեցված չէ և խորհուրդ տվեց սպասել ՀԾԿՀ-ի որոշմանը: Վրաստանի հետ էլ առայժմ հստակեցված չէ դեպի Հայաստան գազի փոխադրման տրազիտային նոր գինը, որից կախված գազի սակագինը կարող է նվազել նաև սպառողների համար: ԱԺ-ում մարտի 16-ին միաձայն հաստատվել է «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որի համաձայն Հայաստանում ֆիզիկական և իրավաբանական անձանց հնարավորություն է տրվում մինչև 150 կՎտ հզորության արևային կայաններ տեղադրել: 150 կՎտ-ից պակաս հզորությամբ արևային կայաններ ունեցող ֆիզիկական անձինք կկարողանան էլեկտրաէներգիա մատակարարել ընդհանուր ցանցին: Այսինքն, սեփական արտադրությունից ավելցուկը հնարավոր կլինի վաճառել՝ գործող սակագնի կեսով: Կարդացեք նաև՝ Արևի լույսի հույսին. Ինչ կտա հասարակ քաղաքացուն արևային էներգետիկայի մասին նոր օրենքը Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |