Ռուսաց լեզվի միասնական քննության միջին միավորը՝ 9.8, կտրվածները 33.1%-ն են կազմել

Ռուսաց լեզվի միասնական քննության միջին միավորը՝ 9.8, կտրվածները 33.1%-ն են կազմել

PanARMENIAN.Net - 2016 թ. հունիսի 3-24-ը և հուլիսի 2-8-ը ՀՀ տարածքում տեղաբաշխված 30 և ԼՂՀ 5 քննական կենտրոններում միասնական քննություններ են անցկացվել «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն), «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներից, որոնց մասնակցելու համար հայտագրվել են ՀՀ, ԼՂՀ և արտերկրի 12.063 դիմորդ (ՀՀ-ում՝ 11.199, ԼՂՀ-ում՝ 864 դիմորդ):

Հատկանշական է, որ ռուսաց լեզվի քննության միջին միավորը 2008-ից 2015-ը պարբերաբար նվազել է՝ 16-ից հասնելով 10 միավորի: Իսկ 2016-ին՝ էլ ավելի է ընկել՝ կազմելով 9.8 միավոր:

Ըստ Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալների՝ 2016-ին Ռուսաց լեզու է հանձնել ընդհամենը 652 դիմորդ, իսկ կտրվել է 216 դիմորդ՝ 33.1%-ը, առավելագույն միավորներ է ստացել միայն 10 հոգի՝ 1.5%:

Համեմատության համար՝ 2016-ին անգլերեն է հանձնել 4833 դիմորդ, որոնցից մինչև 7.25 միավոր է հավաքել 9.7%-ը՝ 467 հոգի, համեմատաբար մեծ թիվ են կազմել առավելագույն միավոր ստացած դիմորդները՝ 913 հոգի՝ 18.9%:

Օտար լեզուներից ամենաբարձր միջին միավորը վերջին տարիների ընթացքում իտալերենին է բաժին ընկել. 2011-ին 19.8 միավոր է գրանցվել, իսկ 2015-ին այդ արդյունքը միայն 1 միավորով է իջել՝ 18.8, 2016-ին այդ ցուաիշը կտրուկ նվազել է՝ 15.1: 2018-ին իսպաներենի արդյունքները նույնպես բարձր էին՝ 18.9, 2015-ին այդ առարկայի միջին միավորը ընդհամենը 12.4 է եղել, իսկ ահա 2016-ին կրկին աճել է՝ 16.2: Գերմաներեն լեզվի ամենացածր ցուցանիշն էր 9.5՝ 2011-ին, իսկ 2015-ին գրանցվել է՝ 14.9, 2016-ին՝ 15.3 միջին միավոր:

Կարդացեք նաև՝ ՀՀ շրջանավարտների կրթվածության անկումներն ու վերելքները. Ինչպես են փոխվել հայ աշակերտների քննությունների արդյունքները

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---