ԱԳ փոխնախարար. ՀՀ-ն պնդելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր թեկնածության վրա![]() 23 նոյեմբերի 2016 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Երևանում հոկտեմբերի 14-ին կայացած ՀԱՊԿ համաժողովին Հայաստանի առաջարկած դաշինքի գլխավոր քարտուղարի թեկնածությանը ոչ բոլոր կողմերն էին համաձայն: Այդ մասին հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանը, հայտնում է Aysor.am-ը: «Երևանում կայացած համաժողովին չեղավ կոնսեսուսային համաձայնություն մեր թեկնածուի շուրջ, այդ պատճառով դա հետաձգվեց մինչև դեկտեմբեր: Լինելու է հատուկ այդ նպատակով հրավիրված նիստ և մենք մեր թեկնածության վրա պնդելու ենք»,- ասել է Շավարշ Քոչարյանը: ԱԳ փոխնախարարն ընդգծել է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնի ռոտացիան պիտի լինի ըստ ռուսական այբուբենի և հաջորդը Հայաստանն է: Երևանում հոկտեմբերի 14-ին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում Հայաստանը պետք է ստանձներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով, սակայն հարցի քննարկումը հետաձգվեց մինչև դեկտեմբեր: Դա պետք է տեղի ունենար դեռևս մեկ տարի առաջ, սակայն 2015-ին ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշվեց մեկ տարով երկարաձգել Նիկոլայ Բորդյուժայի պաշտոնավարման ժամկետը: Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ասել էր, որ Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում այդ հարցը չի քննարկվել նախագահներից մեկի բացակայության պատճառով: «Քանի որ այդ հարցը պետք է լուծվի բոլոր նախագահների մասնակցությամբ, որոշվեց, որ անդամ երկրների նախագահները կհանդիպեն դեկտեմբերին, և այն ժամանակ արդեն, երբ ներկա կլինեն Հավաքական անվտանգության խորհրդի բոլոր անդամները, վերջնական որոշում կկայացվի»,-նշել էր Բորդյուժան: Ընթերցեք նաև. ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա տարեվերջին Ռուսաստանում Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |