Քրդամետ կուսակցությունը կվերադառնա մեջլիս

Քրդամետ կուսակցությունը կվերադառնա մեջլիս

PanARMENIAN.Net - Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) որոշել է վերադառնալ մեջլիս: ԺԴԿ մամուլի խոսնակ Այհան Բիլգենը կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ հայտարարել է, որ խորհրդարանի նիստերին չմասնակցելու որոշումը փոխվել է և իրենք վերադառնում են մեջլիս:

«Առայժմ այստեղ ենք, եթե անգամ չեք ցանկանում: Մենք մասնակցելու ենք մեջլիսի աշխատանքներին»,- ասել է Բիլգենը, «Ակոս» շաբաթաթերքին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Նա քրդերի հետ հաշտվելու, խաղաղություն հաստատելու կոչով դիմել է Թուրքիայի կառավարությանը. «Եթե ցանկանում եք զարգանալ պետք է քրդերի հետ հաշտվեք, եթե չեք ցանկանում հետընթաց ապրել նորից պիտի քրդերի հետ հաշտվեք: Այլ ելք չունեք»:

«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» որոշել էր դադարեցնել մեջլիսում գործունեությունն այն բանից հետո, երբ նոյեմբերի սկզբին ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին կուսակցության մի շարք պատգամավորներ, որոնց թվում ԺԴԿ համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը:

Որոշմանը հաջորդեց 61 մտավորականի, որոնց թվում գրողներ, գիտնականներ, լրագրողներ և արվեստագետներ, խորհրդարան վերադառնալու կոչն ուղված ԺԴԿ-ին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---