ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխությունը քնարկման ենթակա չէ

PanARMENIAN.Net - «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը Սանկտ-Պետերբուրգում նկատվել է Ադրբեջանի դիրքորոշման որոշ փոփոխություն: Որեւէ կոնկրետ բան վաղ է ասել, սակայն միտումներ կան»,- լրագրողներին Երեւանում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխման հարցը չի քննարկվում:



«Սակայն բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության հարցը միշտ եղել է օրակարգում: Ղարաբաղի մասնակցությունը չի նշանակի բանակցությունների ձեւափաչի փոփոխություն կամ ընդլայնում, ընդհակառակը, դա նշանակում է վերադարձ բանակցությունների հիմնական ձեւափաչին, քանի որ սկզբնական փուլում` մինչեւ 1997 թվականի մարտը, ԼՂՀ-ն մասնակցում էր ԵԱՀԿ Մինկսի խմբի գործընթացում»,- ասել է Օսկանյանը:



Մեկնաբանելով վերջերս Տիրասպոլում կայացած ԱՊՀ ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչների հանդիպումը` Վարդան Օսկանյանը նշել է, որ ԼՂՀ ներկայացուցիչ Արման Մելիքյանը գտնվել է այնտեղ դիտորդի կարգավիճակում: «Լեռնային Ղարաբաղի հարցը տարբերվում է մյուսներից եւ այն չարժէ դիտարկել մյուս հակամարտությունների շարքում»,- ընդգծել է Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---