iPhone 8-ն անլար լիցքավորում կունենա և ապակյա կորպուս24 նոյեմբերի 2016 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Համացանցում շարունակվում են մանրամասներ հայտնվել iPhone սմարթֆոնի հաջորդ սերնդի մասին: KGI Securities ընկերության վերլուծաբան Մինգ Չի Կուոն, որը հայտնի է արտադրող-առաքիչ շղթայի հետ իր կապերով, խոսել է ապագա նորույթների հերթական առանձնահատկությունների մասին, գրում է Ferra.ru-ն: Ըստ վերլուծաբանի, Apple-ը մտադիր է 2017-ին ներկայացնել անլար լիցքավորման հնարավորությամբ iPhone-ը: Դրանով է պայմանավորված նաև անցումը մետաղյա կորպուսից ապակյա կորպուսի, որպեսզի լիցքավորման գործընթացը արագ ու արդյոււնավետ լինի: Մինգ Չի Կուոն վստահ չէ, որ անլար լիցքավորման հնարավորություն iPhone 8-ի բոլոր տարբերակները կունենան, այնուամենայնիվ, 2018-ին այդպիսի տարբերկ կլինի iPhone-ների շարքում: 2017-ին Apple-ը տոնելու է առաջին iPhone-ի թողարկման 10-ամյակը, ուստի մեծ փոփոխություններ են ակնկալվում դիզայնում: Որպես առաջիկա նորություններից մեկը հիշատակվում է OLED-դիսփլեյը: Ասում են, որ iPhone 8-ը կունենա սենսորային էկրան առջևի ամբողջ պանելի մեծությամբ, Home կոճակը վիրտուալ կդառնա, փաստացի, այդ գործառույթները կկատարի Touch ID-ին, որը տարբերակում է մատնահետքերը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ «Խաղաղության խաչմերուկի» շրջանակում Չինաստանից ՀՀ է հասել առաջին բեռնատարը Բեռնափոխադրումը տևել է մոտ 20 օր Լոռիում և Տավուշում տուժածների համար նվիրատվություններ ընդունելու համար Ֆիննախում հաշիվ կա Նշվում է, որ բազմաթիվ մարդիկ ցանկություն են հայտնել աջակցելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա |