Ադանայում պայթյունից վիրավորվածների թիվը հասել է 31-ի24 նոյեմբերի 2016 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի հարավային Ադանա նահանգում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 31-ի, հայտնում է ՌԻԱ Նովոստին DHA վրա հղումով: Ականապատ մեքենան պայթել է Ադանայի վարչական շենքի մոտ Երևանի ժամանակով 09:05-ին: Նահանգապետ Մահմուդ Դեմիրթաշը հայտարարել էր 2 զոհի և 165 վիրավորի մասին: Զոհերը վարչակազմի աշխատակիցներն են: Ահաբեկչությունը կատարելու մեջ կին է կասկածվում, որը կայանել է ավտոմեքենան վարչական շենքի մոտի բաց ավտոկայանատեղիում: Պայթյունը տեղի է ունեցել ավտոկայանատեղիից նրա հեռանալուց 15 րոպե անց: Պահակները ձերբակալվել են: Վերջին շրջանում պայթյունները հաճախակի են դարձել Թուրքիայի հարավարևելյան շրջաններում, որի հետևանքով լինում են զոհեր և վիրավորներ, իշխանությունները հիմնականում մեղադրում են Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալներին: Թուրքիայի հարավարևելյան Մարդին գավառի Դերիկ քաղաքում նոյեմբերի 10-ին պայթյուն է որոտացել` տեղի վարչական շենքի մոտ: Նույն օրը Վանում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալները, որի գործունեությունն արգելված է Թուրքիայում, միկրոավտոբուս են գնդակոծել: Արդյունքում 4 մարդ է զոհվել, ևս 2-ը վիրավորվել է: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |