Գրոսմայստեր Սամուել Սևյանը 2-րդն է Տեխասի համալսարանի բաց առաջնությունում![]() 24 նոյեմբերի 2016 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ շախմատիստ, 15-ամյա գրոսմայստեր Սամուել Սևյանը մրցանակային երկրորդ տեղն է զբաղեցրել Դալլասի Տեխասի համալսարանի շախմատի բաց առաջնությունում: Մրցաշարին մասնակցել են 19 երկրի 50 շախմատիստ, այդ թվում 15 գրոսմայստեր: Նոյեմբերի 24-ին կայացած 9-րդ տուրում Սամուել Սևյանը սևերով հաղթել է պարագվայցի Գիլերմո Վասկեսին, վաստակել 7 միավոր և հավասարվել մրցաշարի միանձնյա առաջատար Ջեֆրի Սյուին: Լրացուցիչ հաշվարկներով նա ճանաչվել է 2-րդը, քանի որ Ջեֆրի Սյուի հետ խաղում պարտություն է կրել, գրում է Ա1+-ը: Սամուել Սևյանը գրոսմայստեր է դարձել 13 տարեկանում 2014-ին (ամենաերիտասարդ հայ գրոսմայստեր): Համեմատության համար` Լևոն Արոնյանը գրոսմայստերի կոչման արժանացել է 18 տարեկանում, Գարրի Կասպարովը` 17, Տիգրան Վարդանի Պետրոսյանը` 23, Յուրի Դոխոյան` 24, Սերգեյ Մովսիսյան` 19: Նրան է պատկանում նաև ԱՄՆ պատմության մեջ ամենաերիտասարդ միջազգային կարգի վարպետի կոչումը, որը նա ստացել է 12 տարեկան 10 ամսականում` գերազանցելով նախկին ռեկորդակիր Ռեյ Ռոբսոնի ցուցանիշը 3 ամսով: Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |