ԵԽ-ն որոշել է. Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունները կսառեցվեն![]() 24 նոյեմբերի 2016 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանն ընդունել է Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների սառեցման մասին որոշումը։ Այն ընդունվել է 479 կողմ, 37 դեմ և 107 ձեռնպահ ձայնով, գրում է Independent-ը: Անկարայի հետ բանակցությունների կասեցման օգտին էին հանդես եկել Եվրախորհրդարանի բոլոր խոշոր խմբակցությունների ներկայացուցիչները: Քվեարկությունը նախաձեռնել են ԵԺԿ և սոցիալ-դեմոկրատների խմբակցությունները: Որոշ խորհրդարանականներ կողմ են, որ բանակցություններն ընդհանրապես դադարեցվեն: Սակայն ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին իր ելույթում զգուշացրել է, որ բանակցությունների դադարեցումը կամ սառեցումը երկու կողմի համար էլ իր բացասական հետևանքները կունենա: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կոչ էր արել իր հայրենակիցներին հանգստություն պահպանել ԵՄ հարաբերություններում մինչև 2016-ի ավարտը` ասելով, որ ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ հանրաքվեն կարող է տեղի ունենալ 2017-ին: 11 տարվա բանակցություններից հետո ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը դեռ անորոշ է մնում: Եվրոպացի առաջնորդները քննադատում են Թուրքիայի իշխանություններին քաղաքացիական ազատությունները ճնշելու համար, մինչդեռ Անկարան դժվարությամբ է ընկալում դա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |