ԱՄՆ ՀԴԲ-ն ձերբակալել է Ադրբեջանին ապօրինի զենք վաճառող անձանց24 նոյեմբերի 2016 - 17:19 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) ձերբակալել է Իսրայելի և Բելառուսի երկու քաղաքացու, որոնք մեղադրվում են Ադրբեջանին ապօրինի զենք վաճառելու մեջ: Ըստ ԱՄՆ ԶԼՄ-ների, 39-ամյա Անրի Շուշանն ու 65-ամյա Վենիամին Գոլինկինը ձերբակալվել են Ֆլորիդայի նահանգի Պոմպանո Բիչ քաղաքում ՀԴԲ երկարատև հետաքննության արդյունքում, հայտնում է Haqqin.az-ը: Քննությունն ընթացել է Իրաք և Սուդան զենիթային զինամթերքի առաքումների մասին տեղեկատվության հիման վրա, Ադրբեջան զենքի առաքումների մասին հայտնի է դարձել արդեն հետաքննության ընթացքում: Անրի Շուշանն Իսրայելի քաղաքացի է, նա ԱՄՆ է տեղափոխվել մոտ 2 տարի առաջ: Նա զենքի վաճառքի դիլերային կենտրոն ուներ Պոմպանո Բիչում և կեղծում էր փաստաթղթերը` զենքն այն երկրներ առաքելու համար, ուր արտահանումն արգելված է: Մեղադրող կողմը տեղեկություն ունի, որ մոտ 8 ամիս առաջ Շուշանը 170.000 դոլար է ստացել Ադրբեջանից: Այդ նույն ժամանակահատվածում նա խնդրել է իր ծանոթին օգնել Ադրբեջան տեղափոխել Մ4 հրացանների խմբաքանակը` 5000 հատ: Պետական մեղադրողը նաև նշել է, որ Շուշանը փորձել է Կանադայի տարածքով դիպուկահար հրացանների համար նախատեսված 10 000 զինամթերք ուղարկել Ադրբեջան: Սակայն վերջին պահին Վաշինգտոնում գտնվող ընկերությունը կասեցրել է գործարքն ու հայտնել դրա մասին իշխանություններին: ԱՄՆ-ն սկզբունքորեն Ադրբեջանին զենք չի վաճառում այդ երկրի անկախացումից ի վեր, երբ 1992 թ․ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի կողմից ստորագրված «Ազատության աջակցման ակտում» ԱՄՆ-ի հայ լոբբիստական խմբերի արդյունավետ գործունեության շնորհիվ առանձին կետով ամրագրվեց հայտնի 907-րդ ուղղումը («Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության սահմանափակում»), որով Հայաստանի ու Արցախի նկատմամբ ուժի և շրջափակման կիրառման հակազդեցության համատեքստում սահմանափակվում էր Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան աջակցությունը։ Թեև 2002 թ․ Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմը մեղմացրեց 907-րդ փոփոխության գործողությունը (որոշ վերապահումներով), սակայն զենքի մատակարարման արգելքը փաստացի գործում է առայսօր։ Ընթերցեք նաև. Ինչպես էր Արևմուտքը հրաժարվում զինել Ադրբեջանին Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |