«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Իմ Արցախը» հեռուստամարաթոնը հավաքել է $15.428.777

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Իմ Արցախը» հեռուստամարաթոնը հավաքել է $15.428.777

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնի շրջանակում, որն այս տարի անցկացվել է «Իմ Արցախը» խորագրի ներքո, հանգանակվել է $15.428.777:

Համազգային դրամահավաքի հանգանակությունները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև` Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը:

Կշարունակվեն նաև նպատակային հատկացումներով ծրագրերը Հայաստանում և Արցախում:

Հեռուստամարաթոնը 12-ժամյա ուղիղ եթերով հեռարձակվել է Հայաստանի Հանրային, Արմենիա, Շանթ և Երկիր Մեդիա հեռուստաալիքներով, ինչպես նաեւ առցանց՝ www.himnadram.org կայքով:

Ամենամյա hեռուստամարաթոնի եթերում Հիմնադրամն ամփոփում է տարվա ընթացքում իրագործված և ընթացիկ ծրագրերը, հայտարարում տեղական մարմինների հավաքագրած գումարները:

Կարդացեք նաև՝ «Հայաստան» հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոն. Հասույթը՝ ԼՂՀ տուժած համայնքների վերականգնմանը

«Հայաստան» հիմնադրամը 26 բնակարան է նվիրել Գյումրիի անօթևան ընտանիքներին

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---