Սիրիայում առաջին անգամ ԱՄՆ զինծառայող է զոհվել

Սիրիայում առաջին անգամ ԱՄՆ զինծառայող է զոհվել

PanARMENIAN.Net - Սիրիայում առաջին անգամ ԱՄՆ զինծառայող է զոհվել: Զինծառայողի մահվան պատճառ է դարձել ականի պայթյունը Սիրիայի հյուսիսային Այուն Իսա քաղաքի մոտ: Պենտագոնը հրաժարվել է հրապարակել նրա անունը մինչ մահվան հանգամանքների մանրակրկիտ ուսումնասիրությունը, հայտնում է Republic.ru-ն Washington Post-ի վրա հղումով:

Զինծառայողի մահն առաջինն է ԱՄՆ համար սիրիական հակամարտությանը մասնակցելուց ի վեր:

2015-ի հոկտեմբերին ԱՄՆ-ն հատուկ նշանակության ջոկատներ է գործուղել Սիրիա` ընդհանուր առմամբ 500 մարդ: Զինվորականներն օգնում են ապստամբներին ու քուրդ աշխարհազորայիններին «Իսլամական պետության» դեմ պայքարում: Ըստ պաշտոնական տեսակետի, նրանք միայն հետախուզությամբ են զբաղվում, անմիջական մասնակցություն մարտական գործողություններին չունեն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---