Անկարան դժգոհ է ԵԽ որոշումից. «Այն հակասում է ժողովրդավարական արժեքներին և իրավաբանական ուժ չունի»![]() 25 նոյեմբերի 2016 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Անկարան դժգոհ է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները կասեցնելու մասին Եվրախորհրդարանի որոշումից, քանի որ «այն հակասում է ժողովրդավարական արժեքներին և իրավաբանական ուժ չունի»: Այդ մասին հայտարարել է ԵՄ գծով թուրք նախարար Օմեր Չելիքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Եվրախորհրդարանն ընդունել է Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների սառեցման մասին որոշումը: Այն ընդունվել է 479 կողմ, 37 դեմ և 107 ձեռնպահ ձայնով: «Եվրախորհրդարանի որոշումը հակասում է իր իսկ ժողովրդավարական արժեքներին, որոնք Թուրքիան պաշտպանեց հուլիսի 15-ին հեղաշրջման փորձի ժամանակ` փողոց դուրս գալով ընդդեմ ռազմական ինքնաթիռների: Մեր համար Եվրախորհրդարանի որոշումը լուրջ չէ, այն չունի իրավաբանական ուժ»,-ասել է Չելիքը NTV-ի եթերում: Նա խորհուրդ է տվել Եվրախորհրդարանին «հետևել Էրդողանին հասցեագրված իր խոսքերին»: ԵՄ և Թուրքիայի միջև ասոցացման մասին համաձայնագիր ստորագրվել 1963-ին: ԵՄ-ին անդամակցելու հայտ Անկարան ներկայացրել է 1987-ին: Անդամակցության շուրջ բանակցությունները մեկնարկել են միայն 2005-ին և կասեցվել են մի քանի անգամ: 11 տարվա բանակցություններից հետո ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը դեռ անորոշ է մնում: Եվրոպացի առաջնորդները քննադատում են Թուրքիայի իշխանություններին քաղաքացիական ազատությունները ճնշելու համար, մինչդեռ Անկարան դժվարությամբ է ընկալում դա: Ընթերցեք նաև. ԵԽ-ն որոշել է. Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունները կսառեցվեն ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |